Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Բա դուք չգիտե՞ք, որ ժողովուրդը չի սխալվում, դուք եք, չէ՞, հնարել

Բա դուք չգիտե՞ք, որ ժողովուրդը չի սխալվում, դուք եք, չէ՞, հնարել
10.03.2025 | 04:57

Նիկոլ բերածների փոխհամաձայնեցված գզվռտոցն առաջին հայացքից մի նպատակ ունի․ սրանք հույս ունեն, որ իրենց արած ազգաքանդ ղալաթը ժողովուրդը պիտի շտկի, ու պիտի շտկի ընտրություններով։

Բայց մի բան, մի շատ կարևոր բան, հաշվի չեն առել կամ մոռացել են։

Բա դուք չգիտե՞ք, որ ժողովուրդը չի սխալվում, դուք եք, չէ՞, հնարել, որ ժողովուրդն անսխալական է։

Ժողովուրդն այս անգամ էլ չի սխալվելու, գնալու է ու նիկոլ ընտրի, ձեզ նրա ձեռքով հանձնի ալիևին և, երկիրն ամբողջովին հանձնելուց հետո, խելագար քրքիջով ինքնաոչնչանա։

Կարծում եք՝ միայն դո՞ւք ինադ անել գիտեք երկրին։

Ժողովուրդն էլ գիտի, էն էլ ոնց գիտի։

Թե բա՝ ամբոխները խելագարված․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Մեկնաբանություններ